Երևանի Մ. Մաշտոցի պողոտայի թիվ 2/2 հասցեում գտնվող «Մետրոպոլ» հյուրանոցի մոտակայքում՝ գետնանցումի չգործող խանութում, այսօր վաղ առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել։
Արտակար իրավիճակների նախարարության հրապարակած հաղորդագրության համաձայն, հրդեհի մասին տեղեկատվությունը ստացվել է մարտի 3-ին, ժամը 05:33-ին։ Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «բիս 1» աստիճան: Դեպքի վայր են մեկնել ևս երեք մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Պարզվել է, որ գետնանցումում գտնվող չգործող տաղավարների տարածքում այրվում է կուտակված կենցաղային աղբ (մոտ 200 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:06-ին, մարվել՝ 06:18-ին: