Մատչելիության հղումներ

Լեհաստանում սաստիկ ցրտերից այս շաբաթ 7 մարդ է զոհվել, Դուբլինի օդանավակայանը չեղարկել է չվերթները


ՄԹ – Ձյունը թափվում է Թագավորական հեծելազորային գնդի զինծառայողի վրա, Ուայթհոլ, կենտրոնական Լոնդոն, 28-ը փետրվարի, 2018թ․
ՄԹ – Ձյունը թափվում է Թագավորական հեծելազորային գնդի զինծառայողի վրա, Ուայթհոլ, կենտրոնական Լոնդոն, 28-ը փետրվարի, 2018թ․

Եվրոպայում շարունակվում է արտասովոր ցուրտ եղանակը Սիբիրից ու Հյուսիսային բևեռից ներթափանցած սառը հոսանքների պատճառով:

Լեհաստանում սաստիկ ցրտերից այս շաբաթ 7 մարդ է զոհվել, Դուբլինի օդանավակայանը երկրորդ օրն է՝ ստիպված է չեղարկել չվերթները ձյան առատ տեղումների ու մրրիկների պատճառով, առնվազն 24 հազար բնակարան ու գրասենյակ զրկվել է էլեկտրականությունից:

Մեծ Բրիտանիայում ևս ձյունն արգելափակել է Լոնդոնի հիմնական մայրուղիներից մեկի երթևեկությունը, հարյուրավոր վարորդներ հայտնվել են խցանման մեջ և ստիպված են եղել ողջ գիշեր անցկացնել մեքենաներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG