Մատչելիության հղումներ

Իսրայելում ոստիկանությունը սկսել է հարցաքննել վարչապետ Բենյամին Նեթանյահուին


Իսրայելում ոստիկանությունը սկսել է հարցաքննել վարչապետ Բենյամին Նեթանյահուին, ով կասկածվում է կաշառք ստանալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ:

Մեղադրող կողմը ենթադրում է, որ Նեթանյահուն հովանավորել է հայտնի գործարարներից մեկին, պայմանով, որ վերջինիս պատկանող լրատվամիջոցները իր և իր ընտանիքի մասին պատվիրված ու դրական հոդվածներ հրապարակեն: Ըստ գործի նյութերի, Նեթանյահուն նաև թանկարժեք նվերներ է ստացել այդ գործարարից, որն այժմ գտնվում է կալանավայրում:

Այս գործով անցած տարի վարչապետին 7 անգամ հարցաքննելուց հետո ոստիկանությունը շաբաթներ առաջ հայտարարեց, թե բավարար ապացույցներ ունի՝ նրան մեղադրանք առաջադրելու համար:

Ավելի քան 10 տարի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նեթանյահուն հերքում է մեղադրանքները և հայտարարում, թե պատրաստվում է հինգերորդ անգամ առաջադրվել՝ 2019-ին կայանալիք ընտրություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG