Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան մարտի 2-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին քննարկել են հայ-վրացական երկկողմ հարաբերությունների զարգացմանը և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Առանձնազրույցից հետո Նախագահի նստավայրում բանակցությունները շարունակվել են աշխատանքային ճաշի ձևաչափով՝ Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության անդամների մասնակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG