Մատչելիության հղումներ

Կոսովոյի ֆուտբոլի հավաքականի մարզիչ է նշանակվել Հայաստանի հավաքականի նախկին մարզիչ Շալանդը


Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ շվեյցարիացի Բեռնար Շալանդը նշանակվել է Կոսովոյի հավաքականի գլխավոր մարզիչ: Կոսովոյի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր հաստատել է նրա նշանակումը: Շվեյցարիացի 66 ամյա Շալանդի հետ երկու տարվա պայմանագիր է կնքվել: 2017 թվականին Կոսովոն դարձել է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի անդամ:

Բեռնար Շալանդը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ է եղել 2014-2015 թվականներին: Նրա ժամանակ հավաքականը վատ արդյունքներ էր ցույց տվել, ինչի պատճառով Շալանդը հրաժարական էր տվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG