Մատչելիության հղումներ

Հրայր Թովմասյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի անդամ


Հրայր Թովմասյան, արխիվ

Ազգային ժողովում ձայների 64 կողմ, 27 դեմ հարաբերակցությամբ Հրայր Թովմասյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի անդամ:

«27 դեմ ձայները ես կարող եմ դիտարկել այսպես, որ մարդիկ չեն ցանկանում, որ ես Ազգային ժողովից գնամ», - իր ելույթում ասաց Հրայր Թովմասյանը:

Փետրվարի 16-ին Թովմասյանը հրաժարվեց խորհրդարանի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Նույն օրը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնում առաջարկեց նրա թեկնածությունը։

Սահմանադրական դատարանի գործող նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարումն ավարտվում է մարտի 23-ին, երբ կլրանա նրա 70-ամյակը: 30-օրյա ժամկետում պետք է Սահմանադրական դատարանի նոր նախագահ ընտրվի:

Մամուլը տևական ժամանակ գրում է, որ Սահմանադրական դատարանի ներկայիս նախագահի պաշտոնավարման ավարտից հետո հենց Հրայր Թովմասյանն է նշանակվելու Սահմանադրական դատարանի նախագահ, իսկ Գագիկ Հարությունյանը զբաղեցնելու է ապրիլի 9-ից հետո ստեղծվելիք Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը:

Հիշեցնենք՝ Գագիկ Հարությունյանը փետրվարի 28-ին ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի առաջին անդամի պաշտոնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG