Մատչելիության հղումներ

Փհենյանը հերքում է մեղադրանքները, թե օգնել է Դամասկոսին քիմիական զենք ստանալ


Սիրիա - Ենթադրաբար քիմիական հարձակումից տուժածներ հիվանդանոցում, Արևելյան Գուտա, 25-ը փետրվարի, 2018թ․
Սիրիա - Ենթադրաբար քիմիական հարձակումից տուժածներ հիվանդանոցում, Արևելյան Գուտա, 25-ը փետրվարի, 2018թ․

Հյուսիսային Կորեան հերքում է մեղադրանքները, թե օգնել է Սիրիայի վարչակազմին քիմիական զենք ստանալ, որն օգտագործվել է խաղաղ բնակչության դեմ:

Պետական հեռուստաընկերությունը, հղում անելով երկրի արտգործնախարարությանը, հաղորդել է, թե Ասադի հետ համագործակցության մասին այդ տվյալները կեղծ են և շրջանառության մեջ են դրվել Միացյալ Նահանգների կողմից:

Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները, հղում անելով ՄԱԿ-ի խորհրդապահական զեկույցին, գրել էին, թե Հյուսիսային Կորեան անցած կես տարում առնվազն երկու անգամ վտանգավոր նյութեր է մատակարարել Ասադի վարչակազմին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG