Մատչելիության հղումներ

Խամենեի․ Իրանը շարունակելու է աջակցել Ասադին


Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեի և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադ

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին երեկ գովել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին և հայտարարել, որ Թեհրանը շարունակելու է աջակցել նրան, չնայած Գուտայում քաղաքացիական անձանց սպանությունների միջազգային կոշտ արձագանքին։

Խամենեին նման հայտարարությամբ հանդես եկավ, երբ Եվրոպական միությունը Իրանին և Ռուսաստանին հորդորեց ճնշում գործադրել իրենց դաշնակից Սիրիայի վրա, որպեսզի Դամասկոսի արվարձան Գուտայում պահպանվի հրադադարը և կառավարական զորքի գործողությունները դադարեցվեն։

Իրանի գերագույն առաջնորդը Բաշար ալ-Ասադին «դիմակայության և պայքարի փայլուն օրինակ» է անվանել և ասել, որ դա շատ կարևոր է ազգի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG