Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը այսօր ընտրում է Հայաստանի չորրորդ նախագահին


ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը Ազգային ժողովում, 1-ը մարտի, 2018թ․

Այսօր առավոտյան Ազգային ժողովում կմեկնարկեն Հայաստանի չորրորդ նախագահի ընտրությունները։

Երեկ ամբողջ օրը խորհրդարանը քննարկեց նախագահի ընտրության հարցը։ Ելույթ ունեցավ միակ թեկնածուն՝ Արմեն Սարգսյանը, այնուհետև պատասխանեց պատգամավորների հարցերին։

Նիստի ավարտին ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ, Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը պատգամավորներին տեղեկացրել է, որ քվեարկությունն անցկացվելու է խորհրդարանի նիստերի դահլիճին կից նախասրահում, այսօր ժամը 10:30-11:30:

Արմեն Սարգսյանի թեկնածությունը պաշտպանում են խորհրդարանական չորս խմբակցություններից երեքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG