Մարտի 4-6-ը ժամանակ առ ժամանակ Հայաստանի շրջանների զգալի մասում, այսօր ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում սպասվում են տեղումներ: Մարտի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը այսօր և առաջիկա գիշերը կնվազի 4-5 աստիճանով, վաղը ցերեկը, մարտի 4-ին, 5-ին նույնքան կբարձրանա:
Երևանում այսօր ցերեկը, վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 4-6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: