Մատչելիության հղումներ

«Նաֆտոգազը» միջազգային դատարանում հաղթել է «Գազպրոմին»


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Ստոքհոլմի դատարանի վչռից հետո հանդիպել է «Նաֆտոգազ» ընկերության ղեկավարների հետ, Կիև, 28 փետրվարի, 2018թ.
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Ստոքհոլմի դատարանի վչռից հետո հանդիպել է «Նաֆտոգազ» ընկերության ղեկավարների հետ, Կիև, 28 փետրվարի, 2018թ.

«Նաֆտոգազ» ուկրաինական ընկերությունը հայտնել է Ստոկհոլմի միջազգային վճռաբեկ դատարանում ռուսական «Գազպրոմի» նկատմամբ տարած խոշոր հաղթանակի մասին:

Ռուսաստանից Ուկրաինա բնական գազի տարանցման նախատեսված ծավալը չապահովելու համար «Գազպրոմը» պետք է 2 միլիարդ 560 միլիոն դոլար հատուցում վճարի «Նավտոգազին»:

Վճռաբեկ դատարանը մերժել է տարանցման համար նախատեսված գազից ապօրինաբար յուրացումներ կատարելու «Նավտոգազին» ներկայացրած «Գազպրոմի» հայտը:

«Գազպրոմը» հայտարարել է, թե «համաձայն չէ Ստոկհոլմի դատարանի վճռի հետ և շարունակելու է պաշտպանել իր իրավունքները», մինչդեռ նախագահ Պետրո Պորոշենկոն այն անվանել է Ուկրաինայի մեծ հաղթանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG