Մատչելիության հղումներ

Ուկրաինան ամռանը Եվրամիությունից կստանա մեկ միլիարդ եվրոյի օգնություն


Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը և Ուկրաինայի ֆինանսների նախարար Ալեքսանդր Դանիլյուկը, արխիվ, Բրյուսել, 20 սեպտեմբերի, 2017թ.
Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը և Ուկրաինայի ֆինանսների նախարար Ալեքսանդր Դանիլյուկը, արխիվ, Բրյուսել, 20 սեպտեմբերի, 2017թ.

Եվրոպական միությունն ավարտին է հասցնում Ուկրաինային մեկ միլիարդ եվրո ֆինանսական օգնության հաստատումը:

Եվրահանձնաժողովը հայտնել է, որ նախքան օգնության փոխանցումը, Եվրամիությունը պետք է համոզվի, որ Ուկրաինան չի շեղվում բարեփոխումների ճանապարհից:

Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսն ասել է, որ երեկ հանձնակատարներն արդեն նախնական հավանություն են տվել Ուկրաինային մակրոտնտեսական աջակցություն տրամադրելուն:

Ենթադրվում է, որ վերջնական հավանությունը կտրվի հաջորդ շաբաթվա ընթացքում՝ այն բանից հետո, երբ ֆինանսական օգնության տրամադրումը կհաստատվի Եվրոպական խորհրդի և Եվրախորհրդարանի կողմից:

Բուն ֆինանսական միջոցները Կիևը կստանա այս տարվա ամռանը, ինչի համար պարտավոր կլինի լուծել այն խնդիրները, որոնք խոչընդոտել են նախկինում Եվրամիությունից օգնություն ստանալուն:

2015 թվականին Եվրամիությունն Ուկրաինային հատկացրել է 1 միլիարդ 800 միլիոն եվրո օգնություն, որից առաջին չափաբաժինը՝ 600 միլիոնը, 2015-ին է փոխանցվել, իսկ մնացածը՝ 2017-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG