Մատչելիության հղումներ

Կովալչուկը պնդում է, որ «կոկաինի գործը սարքել են»


Արգենտինացի ոստիկանները հետազոտում են Ռուսաստանի դեսպանատան դպրոցում հայտնաբերված կոկաինով փաթեթները, Բուենոս Այրես, 14-ը դեկտեմբերի, 2016թ.
Արգենտինացի ոստիկանները հետազոտում են Ռուսաստանի դեսպանատան դպրոցում հայտնաբերված կոկաինով փաթեթները, Բուենոս Այրես, 14-ը դեկտեմբերի, 2016թ.

Անդրեյ Կովալչուկը, ով կասկածվում է Արգենտինայից Ռուսաստան մոտ 400 կիլոգրամ կոկաին մաքսանենգ ճանապարհով փոխադրելու փորձի մեջ, պնդում է, որ թմրանյութի մաքսանենգության գործը «սարքել են Արգենտինայի և Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները»:

Այս մասին երեկ հայտնել է Կովալչուկի փաստաբանը: Ինքը՝ կասկածյալը գտնվում է արտասահմանում՝ ենթադրաբար Գերմանիայի տարածքում:

Կոկաինը հայտնաբերել են Բուենոս Այրեսում Ռուսաստանի դեսպանատան դպրոցի նկուղում: Ըստ փորձագետների, այդ թմրանյութի գինը սև շուկայում կազմում է մոտ 60 միլիոն ԱՄՆ դոլար:

Արգենտինայի անվտանգության նախարար Պատրիցիա Բուլրիչն ասել է, որ 389 կիլոգրամ կոկաինը տեղադրված է եղել 16 ճամպրուկներում: Այն հայտնաբերել են անցած տարվա դեկտեմբերին: Գործի քննության ընթացքում կատարվել են ձերբակալություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG