Մատչելիության հղումներ

Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար. ԱԻՆ


Մեքենաները Լարսի անցակետում, արխիվ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 09:00-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Մարտի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-ին՝ ուշ երեկոյան, 2-ի գիշերը և առավոտյան ժամերին, 4-5-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը Վայոց Ձորում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում սպասվում են տեղումներ:

«Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով», - ասված է ԱԻՆ հաղորդագրությունում։

Վրաստանի ներքին գործերի նախարարաության արտակարգ իրավիճակների գործակալությունից և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG