Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն այսօր տարեկան ասուլիս է տալիս, որը կոչվում է «Մարտահրավերներ 2018»: Ասուլիսի օրը հայտարարվել է նախօրեին: Սրահում ավելի քան 200 լրատվամիջոցների ներկայացուցիչներ կան:
Պորոշենկոն ասել է, որ ւկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ ագրեսիան դեռ հնարավոր է, չնայած Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներին:Նա ասել է, որ վերջերս ընդունված Դոնբասի վերաինտեգրման օրենքի համաձայն՝ Ուկրաինայի արևելքում ռազմական ուժերը վերակազմավորվելու են: Ուկրաինայի արևելքի իրավիճակը նա «բաց հակամարտություն» է համարել, որին մասնակցում են ռուսաստանցի զինվորականները:
Նա նաև ասել է, թե մի քանի շաբաթից կսկսվի ամերիկյան զենքի առաքումը Ուկրաինա: