Մատչելիության հղումներ

Լավրով. Ռուսաստանը շարունակելու է օգնել Բաշար ալ-Ասադի կառավարությանը


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, արխիվ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ելույթ ունենալով Ժնևում անցկացվող ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի աջակցել Բաշար ալ-Ասադի կառվարությանը ՝ հաղթելու «ահաբեկչական սպառնալիքները»:

Լավրովի հայտարարությունը հնչում է Ասադի բանակի վերջին տասն օրվա հարձակումների կապակցությամբ միջազգային հանրության խորը մտահոգությունների ֆոնին:

Սիրիական կառավարական զորքերի վերջին հարձակումների, ռմբակոծությունների հետևանքով հարյուրավոր մարդիկ են սպանվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG