Մատչելիության հղումներ

Աֆղանստանի նախագահն առաջարկել է թալիբներին քաղաքական ուժ ճանաչել


Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանի, արխիվ
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանի, արխիվ

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին այսօր առաջարկել է «Թալիբան» շարժումը ճանաչել օրինական քաղաքական խումբ, ինչը կարող է հանգեցնել խաղաղ բանակցությունների և ավելի քան 16 տարի շարունակվող զինված հակամարտության հանգուցալուծմանը:

Աշրաֆ Ղանին այդ առաջարկը արել է փետրվարի 28-ին անցկացված «Քաբուլի գործընթաց» համաժողովում, որի նպատակն է բանակցությունների շփման եզրեր գտնել զինյալների հետ:

«Որոշում ընդունելը թալիբների առաջնորդների և բոլոր անդամների ձեռքում է: Ընդունեք խաղաղությունը, նստեք բանակցությունների սեղանի շուրջ և թույլ տվեք այս երկիրը կառուցել միասին», - ասել է Աֆղանստանի նախագահը:

2015 թվականին և՛ս Աֆղանստանի կառավարությունն ու թալիբները խաղաղ բանակցություններ էին սկսել, բայց այն իսկույն տապալվել էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG