Մատչելիության հղումներ

ՄԱԿ. Հյուսիսային Կորեան նյութեր է մատակարարել Սիրիայի քիմիական զենքի գործարաններին


Հյուսիսային Կորեան հրթիռների մասնագետներ է ուղարկել Սիրիա, ինչպես նաև նյութեր, որոնք կարող են օգտագործվել քիմիական զենքի արտադրության մեջ:

ՄԱԿ-ի փորձագետները հայտնաբերել են 40 չհայտարարագրված բեռնափոխադրումներ, որ 2012-17 թվականների ընթացքում կատարվել է Հյուսիսային Կորեայից դեպի Սիրիա: Անօրինական բեռնափոխադրումներով ուղարկված նյութերն ու սարքավորումները կարող են օգտգագործվել քիմիական զենք արտադրելու համար:

Ամերիկյան մամուլը գրում է, որ ՄԱԿ-ի դեռևս չհրապարակված զեկույցում նշվում է, որ ՄԱԿ-ի անդամ երկրի ներկայացուցիչը Սիրիայի քիմիական և հրթիռային օբյեկտներում հյուսիսկորեական տեխնիկա է տեսել: Իսկ Սիրիայում գտնվող հյուսիսկորեացիների մասին Դամասկոսը ՄԱԿ-ի փորձագետներին ասել է, թե նրանք մարզիչներ ու մարզիկներ են:

Փորձագետները նշում են, որ միջազգային պատժամիջոցների տակ գտնվող Փհենյանը ձգտում է կանխիկ գումարի դիմաց ռազմական մատակարարումներ կատարել որտեղ հնարավոր է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG