Մատչելիության հղումներ

Բուենոս Այրեսում ռուսաստանցի է ձերբակալվել՝ 4 կիլոգրամ կոկաինով


Արգենտինայի անվտանգության նախարար Պատրիցիա Բուլրիչը հայտնել է, որ Բուենոս Այրեսում ռուսաստանցի է ձերբակալվել, որի ուղեբեռում հայտնաբերվել է 4 կիլոգրամ կոկաին:

Թմրանյութը հայտնաբերվել է նրա ճամպրուկի երկպատանի գաղտնարանում:

Ըստ ոչ-պաշտոնական լուրերի, 50-ամյա ռուսաստանցին պատրաստվում էր մեկնել Ֆրանկֆուրտ:

Օդանավակայանի անվտանգության ծառայությունը հնարավոր է համարում, որ նա կարող է կապ ունենալ մաքսանենգների հետ, որոնք փորձել էին դիվանագիտական ճանապարհով 400 կիլոգրամ կոկաին Արգենտինայից տեղափոխել Ռուսաստան:

«Կոկաինի գործը» բացահայտվելուց հետո Բուենոս Այրեսի օդանավակայանում հսկողությունն ուժեղացվել էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG