Մատչելիության հղումներ

Վիրջինիայում երկու չեչեն են ձերբակալվել զենքի մաքսանենգության կասկածանքով


Վիրջինիայի Արևելյան շրջանային դատախազությունը հայտնել է, որ հրազենի միջազգային մաքսանենգության մեղադրանքներով փետրվարի 27-ին ձերբակալվել են 28-ամյա Թենգիզ Սիդիկովը ու 27-ամյա Էլդար Ռեզվանովը: Նրանք ապրում են Վաշինգտոնի մոտ Ալեքսանդրիա քաղաքում: Չունենալով որևէ արտոնագիր, նրանք փորձել են զենք ուղարկել Ռուսաստան:

Ըստ հետաքննության՝ Սիդիկովն ու Ռեզվանովը ավելի քան 100 միավոր հրազեն են ձեռք բերել և փորձել են անօրինական ձևով ուղարկել Չեչնիա: Ապամոնտաժված հրազենի մասերը նրանք փաթեթավորել ու ձևակերպել են որպես խոհանոցային կենցաղային սարքավորումներ, կամ ավտոմեքենայի մասեր: Փոստատան աշխատակիցները քննիչներին ասել են, որ նրանք գրեթե ամեն օր ծանրոցներ են ուղարկել:

Փետրվարի 27-ին դատարանը որոշել է նրանց կալանքի տակ պահել: Գործը լսվելու է մարտի մեկին: Մեղադրանքը հաստատվելու դեպքում ձերբակալվածներից յուրաքանչյուրին 20 տարվա ազատազրկում է սպառնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG