Մատչելիության հղումներ

Երուսաղեմի եկեղեցիներից հարկերի գանձման գործընթացը դադարեցվել է


Ուխտավորը սպասում է Սուրբ Հարության տաճարի փակ դարպասի մոտ, Երուսաղեմ, 25-ը փետրվարի, 2018թ․

Իսրայելի կառավարությունը դադարեցնում է Երուսաղեմի եկեղեցիներից հարկերի գանձման գործընթացը, որը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել եկեղեցականների շրջանում:

Վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը այսօր հայտարարել է, որ հարկերի գանձման և ստեղծված իրավիճակի կարգավորման հարցերով կստեղծվի հատուկ հանձնաժողով, որը բանակցություններ կվարի եկեղեցիների ներկայացուցիչների հետ, իսկ մինչ այդ «Երուսաղեմի քաղաքապետարանը կդադարեցնի հարկերի գանձման գործընթացը», որը մեկնարկել է մի քանի շաբաթ առաջ:

Կիրակի օրը ի նշան բողոքի Երուսաղեմի Հռոմի Կաթոլիկ, Հույն Ուղղափառ և Հայ Առաքելական եկեղեցիների ներկայացուցիչները փակել էին Սուրբ Հարության տաճարը:

Քրիստոնեական եկեղեցիները հարկային նորամուծությունները համարում են «Սուրբ Հողում քրիստոնյաների դեմ ուղղված աննախադեպ ճնշում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG