Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր պաշտոնապես գրանցեց երկրի գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը ապրիլի 11-ին սպասվող նախագահական ընտրություններում: Նրա թեկնածությունը առաջադրվել էր փետրվարի 8-ին՝ «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության 6-րդ համագումարի ժամանակ:
Այսպիսով նախագահ Ալիևը դարձավ ԿԸՀ-ի կողմից գրանցված առաջին թեկնածուն: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մինչ այս պահը երկրի նախագահի աթոռի համար պայքարելու մտադրություն է հայտնել ընդհանուր առմամբ 15 հոգի:
Այս ընտրությունները կլինեն առաջինը սահմանադրական վերջին փոփոխություններից հետո, որոնք 2003 թվականին հորից իշխանությունը ժառանգած Ալիևին թույլ տվեցին արդեն չորրորդ անգամ առաջադրվել, իսկ հաղթելու դեպքում էլ պաշտոնավարել յոթ տարի ժամկետով՝ նախկին հինգի փոխարեն։