Մատչելիության հղումներ

Սոբչակը պահանջում է ստուգել Լեոնիդ Սլուցկիի հասցեին հնչող մեղադրանքները


Քսենյա Սոբչակ, արխիվ
Քսենյա Սոբչակ, արխիվ

Ռուսաստանի նախագահի թեկնածու, հեռուստալրագրող Քսենյա Սոբչակը դատական հայց է ներկայացրել Պետդումայի պատգամավոր, միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկիի դեմ՝ պահանջելով ստուգել նրա հասցեին հնչող մեղադրանքները։

Երեք լրագրողներ պատգամավորին մեղադրում են սեռական ոտնձգությունների մեջ։

Ռուսաստանցի պատգամավորին մեղադրող երեք լրագրողներից երկուսը լուսաբանում են խորհրդարանի աշխատանքները, մյուսը՝ հեռուսաստատեսային պրոդյուսեր է։

Սեռական սկանդալի հրապարակումից հետո Սլուցկին «Դոժդ» հեռուստաընկերությանը սպառնացել է դատարանով, իսկ Սլուցկիի խմբակցությունը՝ ԼԴՊՌ-ը, փորձում է հասնել Պետդումայում այդ լրագրողների հավատարմագրումից զրկելուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG