Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն կգերազանցի ՌԴ-ին նավթի արդյունահանման մակարդակով


Միջազգային էներգետիկ գործակալությունը հայտնում է, որ Միացյալ Նահանգները 2019 թվականին կգերազանցի Ռուսաստանին՝ որպես աշխարհում չմշակված նավթի ամենախոշոր արտադրող, ինչը պայմանավորված է ԱՄՆ-ում թերթաքարային վառելիքի արդյունահանման աճով:

Գործակալության գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլն այս մասին հայտարարել է փետրվարի 27-ին Տոկիոյում: 1970 թվականից ի վեր առաջին անգամ, 2017 թվականի վերջին, ԱՄՆ-ում նավթի արդյունահանումն աճել է մեկ օրում ավելի քան 10 միլիոն բարելի՝ այդպիսով առաջ անցնելով նավթի խոշորագույն արտահանող Սաուդյան Արաբիայից: ԱՄՆ-ում ակնկալում են, որ 2018 թվականի վերջին արտադրանքը կգերազանցի 11 միլիոն բարելը:

Բիրոլը Reuters գործակալության հետ զրույցում նշել է , որ առաջիկա 4-5 տարիներին ԱՄՆ-ում նավթի արդյունահանման ծավալների նվազում չեն ակնկալում: ԱՄՆ-ում արդյունահանման ծավալների աճ է արձանագրվում մի ժամանակահատվածում, երբ մյուս խոշոր արտադրողները հրաժարվում են նավթամշակումից, որպեսզի աջակցեն գների կայունացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG