Մատչելիության հղումներ

Երևանյան շուկաներից մեկում 125 կգ միսը ճանաչվել է ոչ-պիտանի և ուղարկվել Կենդանաբանական այգի. ՍԱՊԾ


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Աննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) Խորենացի փողոցում գործող մսի տաղավարների տարածքում մսի մատակարարման ժամին հերթական շրջայց կատարելիս 125 կգ միսը ճանաչել է ոչ-պիտանի սննդում օգտագործելու համար և ուղարկել Կենդանաբանական այգի։

«Ծառայության մասնագետները ստուգել են ստացվող մսեղիքի ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերը: Այն բոլոր դեպքերում, երբ միսը կասկածելի են համարել, կատարել են նմուշառում և ուղարկել անասնաբուժասանիտարական փորձաքննության՝ մինչ այդ կասեցնելով վաճառքը: Փորձաքննության վերցված նմուշներում, լաբորատոր հետազոտությամբ, սուր վարակիչ հիվանդություններ չեն հայտնաբերվել: Տեսուչների հայտնաբերած 125 կգ կասկածելի թարմությամբ միսը, որը չի ունեցել ուղեկցող փաստաթղթեր, ուղարկվել է գազանանոց: Օրեր առաջ, անասնահամաճարակային մշտադիտարկման շրջանակներում ծառայությունը կանխել էր առանց ուղեկցող փաստաթղթերի մսի իրացման փորձը», - ասված է ՍԱՊԾ հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ կառավարության սահմանած ժամանակացույցով սպանդանոցային մորթը ողջ հանրապետությունում պարտադիր կդառնա հուլիսի 1-ից, և միս տեղափոխող փոխադրամիջոցների անձնագրավորումն ու համապատասխանեցումը՝ այդ ժամկետին համահունչ:

Թեև սահմանված ժամանակացույցով մսի տեղափոխումը սանիտարական անձնագրեր ունեցող փոխադրամիջոցներով դեռևս պարտադիր պայման չէ, սակայն Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տնտեսավարողներին հորդորում է օր առաջ միսը տեղափոխել սանիտարահիգիենիկ և սահմանված այլ նորմերին համապատասխան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG