Մատչելիության հղումներ

Amnesty International. Իրանում տասնյակ կանայք են ազատազրկվել հիջաբի դեմ բողոքելու համար


Իրան - կանանց գլխաբաց ակցիան Թեհրանում, 7-ը փետրվարի, 2018թ.
Իրան - կանանց գլխաբաց ակցիան Թեհրանում, 7-ը փետրվարի, 2018թ.

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարում է, որ Իրանում տասնյակ կանայք «երկարատև ազատազրկման» են դատապարտվել՝ մահմեդական գլխաշոր` հիջաբի դեմ բողոքելու համար։

Կանայք ձերբակալվել են երբ հանրային վայրերում հանել են իրենց գլխաշորերը։

Amnesty International-ը հայտարարել է, որ ավելի քան 35 կին է «բռնության ենթարկվել և ձերբակալվել» մայրաքաղաք Թեհրանում, 2017 թվականի դեկտեմբերին խաղաղ ցույցերին մասնակցելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG