Մատչելիության հղումներ

Բողոքի ցույցեր Պրահայում՝ Սալիհ Մուսլիմին ազատ արձակելու պահանջով


Չեխիա - բողոքի ցույց Պրահայում՝ Սալիհ Մուսլիմին ազատ արձակելու պահանջով, 26-ը փետրվարի, 2018թ.

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում երեկ բողոքի ցույցեր են տեղի ունեցել՝ Պրահայում Թուրքիայի խնդրանքով կալանավորված Սիրիայի քրդական համայնքի անվանի գործիչ Սալիհ Մուսլիմին ազատ արձակելու պահանջով:

Սիրիացի քրդերի շահերը ներկայացնող «Ժողովրդավարական միություն» կուսակցության նախկին առաջնորդը ձերբակալվել էր փետրվարի 25-ին Չեխիայի մայրաքաղաքում` «Ինտերպոլի» թուրքական գրասենյակի պաշտոնական հայցի հիման վրա: Թուրքական կողմը պնդում է, որ «Ժողովրդավարական միությունը» ահաբեկչական կառույց է և հանդիսանում է «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» (PKK) սիրիական մասնաճյուղը:

Անկարան պաշտոնապես դիմել է Չեխիայի իշխանություններին`սիրիացի քրդերի նախկին ղեկավար Սալեհ Մուսլիմին արտահանձնելու պահանջով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG