Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Սիրիայի ողջ տարածքում, նախևառաջ՝ Դամասկոսից ոչ հեռու գտնվող Արևելյան Գուտայի շրջանից վիրավորների տարհանում իրականանցելու նպատակով:
«Երկրի ողջ տարածքում անհրաժեշտ է անհապաղ կերպով մեկամսյա հրադադար հաստատել: Արևելյան Գուտան սպասել չի կարող, հարկավոր է վերջ տալ այն դժոխային իրավիճակին, որ ստեղծվել է այդ շրջանում»`-հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը:
Սիրիական ընդդիմության վերահսկողության տակ գտնվող Արևելյան Գուտայի ռմբակոծությունները շարունակվում են արդեն մեկ շաբաթ, նախնական տվյալների համաձայն՝ դրանց արդյունքում շուրջ 500 մարդ է զոհվել: