Մատչելիության հղումներ

Չորս զոհ անգլիական Լեսթերում տեղի ունեցած պայթյունի հետևանքով


Միացյալ Թագավորություն - Փրկարարները դեպքի վայրում, Լեսթեր, 25-ը փետրվարի, 2018թ.
Միացյալ Թագավորություն - Փրկարարները դեպքի վայրում, Լեսթեր, 25-ը փետրվարի, 2018թ.

Կիրակի ուշ երեկոյան հուժկու պայթյուն է որոտացել անգլիական Լեսթեր քաղաքի կենտրոնում գտնվող խանութներից մեկում` չորս մարդու մահվան պատճառ դառնալով: Պայթյունի հետևանքով ևս չորս մարդ վիրավորվել է:

Լեսթերշիրի ոստիկանության ղեկավար Շեյն Օ'Նիլը չի բացառել, որ տուժածների թիվը կարող է աճել: Դրա հետ մեկտեղ, նա նշել է, թե առայժմ որևէ ապացույց չկա, որ կվկայեր ահաբեկչական գործողության մասին:

Պայթյունի էպիկենտրոն հանդիսացած խանութը, ըստ Reuters գործակալության, զբաղված էր Լեհաստանից ներկրված ապրանքների վաճառքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG