Իրանի իրավապահ մարմինները երեկ ձերբակալել են երեք բնապահպանների՝ լրտեսության մեղադրանքով:
Իրանցի իրավապահները հայտարարել են, թե ձերբակալված ակտիվիստները գաղտնի տեղեկություններ էին հավաքում ամերիկյան և իսրայելական հետախուզական ծառայությունների համար:
Ձերբակալությունները հաջորդել են իրանական ծագմամբ կանադացի հայտնի բնապահպան Կավուս Սեյեդ-Էմամիի ձերբակալությանն ու իրանական բանտում նրա մահվանը: Վայրի բնության ժառանգության պարսկական հիմնադրամի տնօրեն ու Թեհրանում սոցիոլոգիա դասավանդող Սեյեդ-Էմամին ձերբակալվել էր հունվարի 24-ին և բանտում մահացել երկու շաբաթ անց: