Մատչելիության հղումներ

Կոմկուսը ցանկանում է երկարաձգել Չինաստանի նախագահի պաշտոնավարունը


Չինաստանի նախագահ Սի Ծինպին, արխիվ
Չինաստանի նախագահ Սի Ծինպին, արխիվ

Չինաստանի կոմունիստական կուսակցությունն առաջարկել է չեղարկել նախագահի պաշտոնում վերընտրվելու սահմանափակումը, ինչը ներկայիս նախագահ Սի Ծինպինին կընձեռի 2023 թվականից հետո երկրի ղեկավարումը շարունակելու հնարավորություն:

Այդ առաջարկը Չինաստանի կոմունիստական կուսակցությունն այսօր է հրապարակել:

Ըստ Xinhua լրատվական գործակալության, կոմունիստական կուսակցությունն առաջարկել է խմբագրել Չինաստանի սահմանադրության համապատասխան հոդվածը, որի համաձայն, «նախագահը և փոխնախագահը կարող են պաշտոնավարել առավելագույնը երկու անգամ անընդմեջ»:

Փետրվաի 26-ին նախատեսված է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի ժողովը: Ենթադրվում է, որ օրակարգում կլինեն կադրային կարևոր նշանակումներին, այդ թվում՝ նախագահի պաշտոնավարմանն առնչվող հարցեր:

Չինաստանում նախագահի պաշտոնավարման ժամկետը 5 տարի է: 64-ամյա Սի Ծինպինը երկրի ղեկավարումը ստանձնել է 2012 թվականին: Անցյալ տարվա հոկտեմբերին կոմունիստական կուսակցությունը նրան երկրորդ անգամ է հաստատել նախագահի պոշտոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG