Մատչելիության հղումներ

Փհենյանը «պատերազմի գործողություն» է որակում ԱՄՆ նոր պատժամիջոցները


Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը հանդիպել է Հարավային Կորեայում Ձմեռային օլիմպիադայի բացման արարողությանը երկիրը ներկայացնող պատվիրակության անդամներին, արխիվ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը հանդիպել է Հարավային Կորեայում Ձմեռային օլիմպիադայի բացման արարողությանը երկիրը ներկայացնող պատվիրակության անդամներին, արխիվ

Հյուսիսային Կորեան ամերիկյան նոր պատժամիջոցները համարում է «պատերազմի գործողություն և Ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում Հարավային և Հյուսիսային Կորեայի հարաբերությունների բարելավման դեմ ուղղված մտադրություն»:

Այդ հայտարարությունը Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալությունը հրապարակել է այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հաղորդել է Փհենյանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու որոշման մասին:

«Երկու Կորեաները հաջողությամբ համագործակցել են օլիմպիադան անցկացնելու հարցում, սակայն Միացյալ Նահանգները Ձմեռային օլիմպիադայի հանդիավոր փակման նախօրեին նոր պատժամիջոցների նախաձեռնությամբ վերստին պատերազմի վտանգը սրել է Կորեական թերակղզում», - ասվում է Փհենյանի հաղորդագրությունում:

Ամերիկյան նոր պատժամիջոցների թիրախն են Հյուսիսային Կորեա ծովային ճանապարհով ապրանքներ հասցնող շուրջ հինգ տասնյակ ընկերություններ:

Հյուսիային Կորեայի արտաքին գործոց նախարարւթյունը հայտարարել է, որ «ծովային բլոկադան կհամարվի պատերազմի գործողություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG