Մատչելիության հղումներ

«Դամասկոսի արվարձաններում պայքարն ահաբեկիչների դեմ կշարունակվի»


Արևելյան Գուտան ենթարկվում է ռմբահարումների, 23-ը փետրվարի, 2018թ.

Իրանը հայտարարել է, որ «Դամասկոսի արվարձաններում պայքարն ահաբեկիչների դեմ կշարունակվի, սակայն Թեհրանը և Սիրիայի կառավարությունը հարգելու են ՄԱԿ-ի միջնորդությամբ հայտարարված 30-օրյա հրադադարը»:

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Մոհամադ Բաղերին այսօր ասել է, որ Դամասկոսի արվարձանների մի մասը գտնվում է ահաբեկիչների հսկողության տակ և ներառված չէ հրադադարի պայմանագում, հետևաբար, այնտեղ ռազմական գործողությունը կշարունակվի:

Ականատեսների և դիտորդների փոխանցմամբ, Դամասկոսի արվարձաններում իրավիճակը որոշակիորեն կայունացել է հրադադարի հաստատման մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևից հետո:

Մինչդեռ, ըստ Բրիտանիայում տեղակայված մարդու իրավունքների պաշտպանության սիրիական դիտորդական առաքելության, նախագահ Բաշար ալ-Ասադի բանակը շարունակել է ընդդիմության հսկողության տակ գտնվող Գուտայի ռմբահարումները:

Ենթադրվում է, որ այսօր Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Սիրիայում հրադադարի հարցը կքննարկեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG