Փհենչհանում տափօղակով հոկեյի մրցաշարի եզրափակիչում «Ռուսաստանից օլիմպիական մարզիկների» թիմը դրամատիկ պայքարում 4-3 հաշվով հաղթել է Գերմանիայի հավաքականին և վաստակել է չեմպիոնի տիտղոսը:
Խաղից հետո ռուսաստանցի մարզիկները երգել են իրենց երկրի օրհներգը, քանի որ Ռուսաստանի օլիմպիական հավաքականը պատժված է և զրկված է ազգային դրոշով և օրհներգով հաղթանակներ տոնելու իրավունքից:
Ռուսաստանը 2018 թվականի Ձմեռային օլիմպիադայում ընդամենը 2 ոսկե մեդալ է ձեռք բերել:
Լարված հանդիպումից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է հոկեյի հավաքականի մարզիչ Օլեգ Զնարոկին և շնորհավորել է կամային հաղթանակի կապակցությամբ: