Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը միառժամանակ արգելել է ATR-72 տեսակի ուղևորատար օդանավերի շահագործումը:
Որոշումն ընդունվել է փետրվարի 18-ին Իրանում ATR-72 օդանավի աղետի կապակցությամբ: Աղետի հետևանքով զոհվել են օդանավում գտնվող բոլոր մարդիկ՝ 59 ուղևորներ և անձնակազմի 6 անդամներ:
Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հայտնել է, որ տվյալ տեսակի ինքնաթիռների շահագործման դադարեցումն անհրաժեշտ է աղետի հանգամանքների հետաքննության համար:
ATR-72 օդանավերը ֆրանս-իտալական համատեղ ընկերություն է արտադրում: Այդ տեսակի օդանավի առաջին փորձնական թռիչքը տեղի է ունեցել 1988 թվականին, շահագործումը սկսվել է մեկ տարի անց: