Մատչելիության հղումներ

Մահապարտ ահաբեկիչը ռումբ է պայթեցրել Քաբուլում


Աֆղանստանի անվտանգության ծառայությունը հսկում է Քաբուլի թաղամասը, որտեղ ահաբեկիչը ռումբ է պայթեցրել, 24-ը փետրվարի, 2018թ.

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մահապարտ ահաբեկիչը ռումբով պայթեցրել և սպանել է դիվանագետների թաղամասը հսկող անվտանգության ծառայության երկու աշխատակիցների: Հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Գրոհը տեղի է ունեցել այսօր առավոտյան Քաբուլի Շահ Դարաք թաղամասում, որտեղ գտնվում են մի շարք երկրների դեսպանատներ, այդ թվում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների գրասենյակները:

Աֆղանստանից ստացված մեկ այլ հաղորդագրության համաձայն, երկրի արևմտյան հատվածում գտնվող Ֆարահի շրջանում անցած գիշեր թալիբները հարձակվել են բանակի պահակակետի վրա: Գրոհի արդյունքում սպանվել է Աֆղանստանի բանակի 18 զինծառայող:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG