Մատչելիության հղումներ

Իվանկա Թրամփը ժամանել է Հարավային Կորեա


ԱՄՆ-ի նախագահի դուստր Իվանկա Թրամփը, ով նաև նախագահի խորհրդականի պաշտոն ունի, ժամանել է Հարավային Կորեա՝ Օլիմպիական ձմեռային խաղերի փակման արարողությանը ներկա գտնվելու համար:

«Ինձ համար մեծ պատիվ է լինել այստեղ՝ Հարավային Կորեայում, Միացյալ Նահանգների պատվիրակության հետ միասին: Մենք շատ ուրախ ենք ներկա գտնվելու 2018-ի Օլիմպիական խաղերին, ոգևորելու ԱՄՆ-ի թիմին և վերահաստատելու մեր վճռական և ամուր հավատարմությունը Կորեայի Հանրապետության ժողովրդին»,-օդանավակայանում ասել է Իվանկա Թրամփը:

Հարավային Կորեայի նախագահը Իվանկա Թրամփին ու ամերիկյան պատվիրակության պաշտոնյաներին այսօր հրավիրել է իր կողմից տրվող ընթրիքի:

Տեղական լրատվամիջոցները չեն բացառում, որ Իվանկա Թրամփի հետ ԱՄՆ-ի նախագահը ուղերձ հղած լինի՝ կապված Հյուսիսային Կորեայի խնդիրների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG