Մատչելիության հղումներ

Նիդերլանդների գործերի հավատարմատարը կրկին կանչվել է Թուրքիայի ԱԳՆ


Անկարան Նիդերլանդների գործերի հավատարմատար Էրիկ Վեստստրատեին նորից կանչել է արտգործնախարարություն: Փետրվարի 23-ի հրավերը հաջորդում է նախօրեին Նիդերլանդների խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը:

Մեկ շաբաթվա ընթացում Էրիկ Վեստստրատեն արդեն երկրորդ անգամ է կանչվում Թուրքիայի արտգործնախարարություն: Առաջին անգամ դա տեղի էր ունեցել մինչ քվեարկությունը, երբ Նիդերլանդների խորհրդարանում շրջանառության մեջ էին դրվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրինագծերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG