Մատչելիության հղումներ

Իշխող կոալիցիան որոշում կայացրեց Հայաստանի 4-րդ նախագահի պաշտոնում առաջադրել Արմեն Սարգսյանին


ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյան, արխիվ

Այսօր իշխանական կոալիցիան ի դեմս իշխող Հանրապետականի և ՀՅ Դաշնակցության որոշում կայացրեց Հայաստանի 4-րդ նախագահի պաշտոնում առաջադրել Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին։

Արմեն Սարգսյանը խորհրդարան էր եկել, և ինչպես ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց, փակ հանդիպման ընթացքում նա հանդես է եկել ելույթով։ Ըստ Վարդանյանի, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու պատկերացումից և ցանկությունից էր բխում այդ ելույթը։

Լրագրողներն Արմեն Սարգսյանին տեսնելու և հարց ուղղելու հնարավորություն չունեցան։

Նշենք, որ նախագահի թեկնածու առաջադրելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն։ Առաջադրման համար անհրաժեշտ ստորագրություններն արդեն հավաքված են։ Իշխող ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ արդեն հասցրել է հավաքել 60 պատգամավորի ստորագրություն և, ինչպես Աղվան Վարդանյանն ասաց, բոլոր այն պատգամավորները, ովքեր Հայաստանում են, նրանք նույնպես իրենց ստորագրությունը կդնեն այդ առաջադրման տակ։

Մանրամասները՝ տես այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG