Մատչելիության հղումներ

Կանխվել է թմրանյութի խոշոր խմբաքանակի առաքումը Արգենտինայից Ռուսաստան


Արգենտինայի անվտանգության ուժերը կանխել են 400 կիլոգրամ կոկաինի առաքումը Ռուսաստան: Թմրաբիզնեսի հանցագործները պատրաստվում էին 50 միլիոն եվրոյի թմրանյութի խոշոր խմբաքանակն ուղարկել դիվանագիտական փոստի միջոցով: Արգենտինայի և Ռուսաստանի համատեղ գործողությունը ավելի քան մեկ տարի շարունակվել է, բայց այդ մասին հայտարարվել է երեկ:

12 ճամպրուկներում հայտնաբերված թմրանյութի փաթեթների պարունակությունը փոխվել է: Փաթեթների մեջ ալյուր է լցվել, ճամպրուկների վրա GPS տեղորոշման ընդունիչներ են տեղադրվել, և բեռը նախատեսված ճանապարհով ուղարկվել է Ռուսաստան: Այնտեղ երեք մարդ է ձերբակալվել՝ այդ թվում դեսպանատան նախկին աշխատակից, իսկ Արգենտինայում երկու մարդ է ձերբակալվել, որոնցից մեկը ոստիկան է, ևս մեկ կասկածյալ հետախուզվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG