Մատչելիության հղումներ

Թուրքմենստանի ու Աֆղանստանի նախագահները, Պակիստանի վարչապետն ու Հնդկաստանի արտաքին հարաբերությունների պետնախարարը այսօր մասնակցել են չորս երկրները միացնող TAPI գազատարի աֆղանական հատվածի կառուցման մեկնարկի արարողությանը:

Թուրքմենստանի և Աֆղանստանի սահմանային քաղաքում անցկացված միջոցառմանը Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը լրագրողներին ասել է, որ բնական գազի պաշարներով աշխարհում երկրորդ խոշոր հանքավայրը համարվող Գալքինիշից գազը կհոսի TAPI խողովակաշար:

Թուրքմենստանը համարվում է բնական գազի պաշարներով հարուստ աշխարհում չորրորդ երկիրը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG