Մատչելիության հղումներ

Խորհրդարանում մեկնարկել են լսումներ մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ


Ազգային ժողովի շենքը Երևանում
Ազգային ժողովի շենքը Երևանում

Ազգային ժողովում մեկնարկել են «Ելք» խմբակցության հրավիրած լսումները մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ։

Հիշեցնենք՝ փետրվարի 21-ին Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ Ազգային ժողովի հայտարարություն ընդունելու «Ելք»-ի առաջարկին:

Ընդդիմադիր դաշինքը արյունալի իրադարձություններից 10 տարի անց առաջարկում էր խորհրդարանին խստորեն դատապարտել «2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի խաղաղ ցույցեր իրականացնող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից բիրտ և ապօրինի ուժի գործադրումը»:

«Ելք»-ը հայտարարության նախագծով նաև առաջարկում էր իրավապահ մարմիններից պահանջել սեղմ ժամկետներում բացահայտել և պատասխանատվության ենթարկել սպանությունների կազմակերպիչներին, անմիջական կատարողներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG