Մատչելիության հղումներ

Բիլբաոյում Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆաների հետ բախման ժամանակ իսպանացի ոստիկան է մահացել


Մոսկվայի «Սպարտակ»-ի երկրպագուները, արխիվ
Մոսկվայի «Սպարտակ»-ի երկրպագուները, արխիվ

Իսպանիայի Բիլբաո քաղաքում տեղի «Ատլետիկ» և Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբների ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի հանդիպմանը ռուսաստանցի երկրպագուների և անվտանգության ուժերի բախման ժամանակ իսպանացի ոստիկան է մահացել:

Ոստիկանության տվյալներով՝ մի ռուսաստանցի վիրավորվել է:

Հինգ հոգի ձերբակալվել են` երեք ռուսաստանցի և երկու իսպանացի:

Երեկ երեկոյան տեղի ունեցած միջադեպը մտահոգություն է առաջացրել, քանի որ մոտ չորս ամիս հետո Ռուսաստանը պետք է ընդունի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG