Մատչելիության հղումներ

Այսօր մեր լավագույն կինոռեժիսորներից Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է՝ 80-ամյա հոբելյանը, որը հանդիսությամբ կնշվի վաղը երեկոյան Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Հանդես կգան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբն ու մենակատարները, նաև` Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը:

Արտավազդ Փելեշյանն արդեն իսկ համաշխարհային կինոյի դասականներից է ոչ միայն իր նկարահանած ֆիլմերով, որոնց վերնագրերն արդեն իսկ խոսուն են՝ «Լեռնային պարեկ», «Մարդկանց երկիրը», «Սկիզբ», «Երազանք», «Մենք», «Աստղային ժամ», «Մեր դարը», «Կյանք», «Վերջ», այլև տարածական մոնտաժի իր հեղինակած տեսությամբ, որը ներառված է, ուսումնասիրվում և ուսուցանվում է տարբեր երկրների կինոարվեստի բուհական դասընթացներում:

Արտավազդ Փելեշյանը դեռ 1967-ից էր մտահաղացել նկարահանել «Homo Sapiense» ֆիլմը, որի ստեղծման համար, իր իսկ խոսքով, 50 մլն դոլար է անհրաժեշտ: Հուսանք, որ նրան ի վերջո կհաջողվի նման գումար գտնել և իրականացնել իր մտահաղացումը:

Իսկ առայժմ անցյալ տարի լույս տեսավ նրա «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» գիրքը, 2020 թվականին պետական աջակցությամբ նախատեսվում է հրատարակել Վարպետի հուշերի գիրքը:

Առաջիկայում Արտավազդ Փելեշյանը նախատեսում է նաև Երվանդ Քոչարին նվիրված ֆիլմ նկարահանել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG