Մատչելիության հղումներ

«Ելքը» դիմում է ՍԴ՝ նախագահի ընտրությունների սահմանադրականության հարցով


Նիկոլ Փաշինյան, արխիվ
Նիկոլ Փաշինյան, արխիվ

«Ելք» խմբակցության իրավաբանները պատրաստել են ՍԴ դիմում՝ ՀՀ նախագահի ընտրությունների շուրջ ստեղծված սահմանադրական խառնաշփոթի հարցով։ Այս մասին հայտնում է խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում կատարած գրառմամբ:

«Դիմումով Սահմանադրական դատարանից պահանջում ենք հակասահմանադրական ճանաչել ԱԺ կանոնակարգի այն դրույթները, որոնցով նախատեսվում է Հանրապետության նախագահին ընտրել Ազգային ժողովում։

Առաջարկվում է երկրի չորրորդ նախագահի ընտրություններն անցկացնել համաժողովրդական քվեարկությամբ։ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է ԱԺ 21 պատգամավորի ստորագրություն։ ՍԴ դիմումի տեքստն ուղարկել ենք «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներին, առաջարկելով ստորագրել»,- գրում է Նիկոլ Փաշինյանը։

Վերջին օրերին մամուլում և սոցցանցերում բանավեճ է ընթանում խորհրդարանում ՀՀ նախագահի առաջիկա ընտրությունների սահմանադրականության հարցի շուրջ: Մասնավորապես, պնդվում է, որ նոր Սահմանադրությունն ամբողջ ծավալով ուժի մեջ է մտնում առաջիկայում ընտրվելիք նախագահի պաշտոնակալության օրը միայն, հետևաբար՝ նախագահը պետք է ընտրվի համաձայն հին Սահմանադրության կարգավորումների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG