Մատչելիության հղումներ

Բեռլինը Մոսկվային և Թեհրանին հորդորում է ճնշում գործադրել Դամասկոսի վրա՝ դադարեցնելու Գուտայի սպանդը


Սիրիա - Ռմբակոծության հետևանքները Արևելյան Գուտայում, 21-ը փետրվարի, 2018թ․

Գերմանիան հորդորել է Ռուսաստանին և Իրանին ճնշում գործադրել Սիրիայի կառավարության վրա՝ Գուտայում սպանդը դադարեցնելու համար:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի բանակը և դրան աջակցող ջոկատները գրոհներ են իրականացրել ապստամբների հսկողության ներքո գտնվող Գուտա ավանում: Երկու օրվա ընթացքում առնվազն 250 խաղաղ բնակիչ է զոհվել:

«Առանց այս երկու դաշնակիցների աջակցության, Ասադի ռեժիմը չէր լինի այնտեղ, որտեղ հիմա է, և անկասկած այդ ռեժիմը շատ ավելի մեծ պատրաստակամություն կհայտներ բանակցելու ՄԱԿ-ի խաղաղության գործընթացում», - երեկ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի տարածաշրջանային համակարգող Պանոս Մումցիսը հայտարարել է, որ անհրաժեշտ է «անհապաղ դադարեցնել անիմաստ արյունահեղությունը և վերջ տալ մարդկանց տառապանքներին»: Ենթադրվում է, որ Գուտայում բնակվում է մոտ 400 հազար մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG