Մատչելիության հղումներ

«Թրամփը և աշխարհի այլ ղեկավարներ անտեսում են մարդու իրավունքները». Amnesty International


ԱՄՆ - Amnesty International իրավապաշտպան կազմակերպության գլխավոր տնօրեն Սալիլ Շետին ձեռքում պահել է նոր հրապարակված տարեկան զեկույցի օրինակը, Վաշինգտոն, 21-ը փետրվարի, 2018թ.
ԱՄՆ - Amnesty International իրավապաշտպան կազմակերպության գլխավոր տնօրեն Սալիլ Շետին ձեռքում պահել է նոր հրապարակված տարեկան զեկույցի օրինակը, Վաշինգտոն, 21-ը փետրվարի, 2018թ.

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը 2018 թվականի զեկույցում հայտարարել է, որ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և աշխարհի մի շարք առաջնորդներ անտեսում են մարդու իրավունքները, ինչը վտանգավոր օրինակ է այլ պետությունների համար»:

Ներկայացնելով ամենամյա զեկույցը, Amnesty International-ի գլխավոր քարտուղար Սալիլ Շետին հայտարարել է, թե այսօրվա քաղաքական մթնոլորտում ակնհայտ է դառնում, որ ոչ ոք չի կարող իր իրավունքները երաշխավորված համարել:

«Ատելությունը և վախը գերակայող են դարձել աշխարհում, և հիմա՝ այս անհանգիստ ժամանակներում, ընդամենը մի քանի կառավարություն է բարձրաձայնում մարդու իրավունքների հարցը», - ասել է Շետին:

«Մինչդեռ, այնպիսի լիդերներ, ինչպիսիք են ալ-Սիսին (Եգիպտոս), Դուտերտեն (Ֆիլիպիններ), Մադուրոն (Վենեսուելա), Պուտինը (Ռուսաստան), Թրամփը (ԱՄՆ) և Ծինփինը (Չինաստան), կոպտորեն խախտում են միլիոնավոր մարդկանց իրավունքները», - հայտարարել է Amnesty International-ի ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG