Մատչելիության հղումներ

Լիբանանի նախագահը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր


Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի լրատվականի

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիբանանի նախագահ Միշել Աունը երեկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Լիբանանի նախագահը ծաղկեպսակ է դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Միշել Աունն այնուհետ այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանը և գրառում է կատարել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Լիբանանի նախագահը նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG