Մատչելիության հղումներ

ԵՄ դեսպանները որոշել են կես տարով երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները


Եվրոպական միության դեսպանները այսօր որոշել են ևս կես տարով երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ Ուկրաինայի ինքնիշխանությանն ուղղված սպառնալիքների պատճառով, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի թղթակիցը:

«ԵՄ-ի դեսպանները այսօր որոշել են ևս վեց ամսով երկարաձգել հաշիվների սառեցումն ու վիզային սահմանափակումները 150 անձանց և 38 կազմակերպությունների նկատմամբ, որոնք առնչություն ունեն Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ գործողություններին», - Թվիթերում գրել է «Ազատության» թղթակիցը:

Վերջին անգամ Եվրամիության խորհուրդը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգել է անցյալ տարվա սեպտեմբերին՝ մինչև 2018 թվականի մարտի 15-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG