Մատչելիության հղումներ

ՍԱՊԾ-ը կանխել է 78 կգ ձիու և ավանակի մսեղիքի վաճառքը


Լուսանկարը՝ ՍԱՊԾ-ի
Լուսանկարը՝ ՍԱՊԾ-ի

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) տեղեկացնում է, որ մսի շուկայում իրականացվող պարբերական շրջայցերի շրջանակում այսօր առավոտյան Երևանի Զավարյան 16 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Մեխակ Գրիգորյանի իրացման կետում կանխել է 78 կիլոգրամ ընդհանուր քաշով ձիու և ավանակի մսեղիքի վաճառքը: Միսը եղել է առանց ուղեկցող փաստաթղթերի:

«Իրացնող տնտեսավարողի գործունեությունը կասեցվել է, մսից կատարվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության: Անասնաբուժասանիտարական փորձաքննությամբ պարզվել է, որ մսեղիքը պիտանի չէ սննդում օգտագործելու համար, ինչի հիման վրա այն ոչնչացվել է», - ասված է հաղորդագրությունում:

ՍԱՊԾ-ն հորդորում է սպառողներին միս գնելիս անպայման պահանջել անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը և անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացությունը, իսկ խախտումներ նկատելու դեպքում՝ զանգահարել ծառայության «թեժ գծին»՝ 010 206040 հեռախոսահամարով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG